Пт. Фев 23rd, 2024

Եվրախորհրդարանում ընթանում է «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկում:

Այն ԵԽ-ում կազմակերպված հատուկ լսումների համար է, ելույթ են ունենում ԵԽ պատգամավորները, բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի:

Եվրախորհդրարանի՝ պորտուգալացի պատգամավոր Իզաբել Սանթոսն իր ելույթում նշեց, որ Ղարաբաղի բնակիչների դեմ Ադրբեջանի հարձակումներն անընդունելի են:

«Արդյո՞ք սա անակնկալ էր: Իհարկե՝ ոչ: Մենք տեսել ենք Հայաստանի տարածք ներխուժման դեպքեր, նախորդ տրվանից Լաչինի միջանցքի արգելափակում: Այս ամենը հանգեցրել են նրան, ինչ տեղի է ունենում այսօր: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե պետք է վստահել Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն դա հնարավոր չէ: Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի»,-հայտարարել է Սանթոսը

Նա հավելել է, որ ԵԽ-ն պարտավոր է աջակցել փախստականներին ու բոլո նրանց, ովքեր ստիպված են եղել իրենց տներից հեռանալ:

«Պետք է ջանքեր գործադրենք, որ կայուն խաղաղության պայմանագիր կքնվի: Նախկինում մենք չունեինք համացանց և այսքան մեդիաներ: Այսօր մենք կարդում ենք, լսում և գիտենք՝ ինչ է տեղի ունենում, այս իրավիճակում Եվրամիությունը չի կարող լռել»,- նշել է նա:

Նյութի աղբյուր