Вт. Мар 5th, 2024

Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակել է «ողբերգություն», որի մասին զգուշացվել էր:

Նրա խոսքով՝ չնայած Հայաստանը բազմիցս դիմել է Եվրոպային, վերջինս երես թեքեց, երբ Բաքուն ապօրինի փակեց Լաչինի միջանցքը:

«Անգամ Ալիևի և Պուտինի միջև դաշինքը մեզ չստիպեց բացել մեր աչքերը: Մենք զոհեցինք հայ ժողովրդին ռեալ պոլիտիկին: Ուստի ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ անմիջապես խստագույն պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ»,- ասել է Կաստալդոն:

Նա նաև կոչ է արել դադարեցնել զինտեխնիկայի արտահանումը Ադրբեջան, ինչպես նաև կասեցնել Բաքվի հետ գազի և նավթի պայմանագրերը, քանի որ դրանք ավելի կարևոր չեն, քան մարդկային արժեքները:

Նյութի աղբյուր