Вт. Мар 5th, 2024

ԱՄՆ-ն հարգում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ ԱՄՆ-ն Հայաստանի կառավարությանն է թողնում իր օրենսդրական գործընթացները մեկնաբանելու իրավունքը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը`  Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի վավերացման հարցին։

«Մենք հարգում ենք յուրաքանչյուր երկրի` Հռոմի ստատուտին միանալու իրավունքը: Մենք ոգեշնչված ենք բազմաթիվ երկրներով, այդ թվում` Հայաստանով, որ ստանձնել են ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվության, արդարության ապահովման պարտավորություն»,- ասել է նա:

Նյութի աղբյուր