Сб. Апр 13th, 2024

Թուրքական ըննդիմադիր մեդիայում հրապարակումներ կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վատառողջ լինելու պատճառով չեղարկվել է նրա Իսպանիա այցը, ինչպես նաև ներքին մի շարք միջոցառումներ: Միևնույն ժամանակ ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Իսպանիա չի մեկնի նաև Իլհամ Ալիևը: Այսինքն չի կայանա Ալիև-Փաշինյան հանդիպումը: Այս մասին հայտնում է պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ալիևի՝ Իսպանիա չմեկնելու պատճառը Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումն է, ինչպես նաև Էրդողանի հանդիպմանը մասնակցելու Փարիզի և Բեռլինի անհամաձայնությունը։

Նյութի աղբյուր