Вс. Апр 21st, 2024

Մենք հիմնվում ենք մեր պայմանավորվածություններով, որոնք արձանագրված են թղթի վրա:

Մենք կոնկրետ կարձագանքենք բոլոր քայլերին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմը Երևանից բացասական քայլեր ակնկալո՞ւմ է Հայաստանում ռուսական ռազմակայանի ապագայի վերաբերյալ։

Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը մեկնաբանություններ է տալիս ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ, որոնք արդեն որոշված են։

«Իսկ ենթադրելով զբաղվում են վերլուծաբանները»,- նշել է նա։