Чт. Фев 29th, 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական ​​անվտանգության ծառայությունը նոր տեղեկություններ են հայտնել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ապօրինի ձերբակալման վերաբերյալ։

Նրանք Հարությունյանին «մեղադրում են» վարձկաններ հավաքագրելու, նրանց մասնակցությամբ վարժանքներ անցկացնելու և ֆինանսավորելու, նրանց մասնակցությամբ ռազմական հակամարտություններ և ռազմական գործողություններ կազմակերպելու, զինված հակամարտության ժամանակ հանցավոր հրամաններ տալու, ինչպես նաև «հրթիռներով Գյանջա քաղաքի ու Բարդայի շրջանի քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորելու» համար։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ապօրինի քրեական գործ էր հարուցել դեռևս 2020-ի հոկտեմբերի 28-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ, նրա նկատմամբ հետախուզում էր հարուցվել։

Իրավաբան.net