Пт. Фев 23rd, 2024

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։ Մեկը լոռեցի փաստաբան Կարեն Թումանյանն է, ով 2002-ից առայսօր «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետն է, 2016-ից՝ «Ազատ Եվրոպա /«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի իրավախորհրդատուն, 2020-ից՝ Հ 1-ի խորհրդատուն։

Դեռ անցած տարի նա առաջադրվել էր Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորի տեղի համար, սակայն ԱԺ-ում այնպիսի ընդգծված ելույթ ունեցավ՝ հօգուտ հեղափոխական իշխանությունների, որ անգամ ՔՊ-ում համարեցին, որ նրա ընտրությունը կլինի խայտառակություն, ու տապալեցին։ Մյուս թեկնածուն 2022-ից ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մայրը, որը վարչապետի կնոջ հետ է մտերիմ: Երրորդը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր