Вс. Апр 21st, 2024

Գործարար և ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լողափին լուսանկարվել է 7 հազար դոլար արժողությամբ լողազգեստով։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։

Պապարացիները Քիմ Քարդաշյանին բռնել են Բահամյան կղզիներում ծովափնյա հանգստի ժամանակ։ Նկարներում 42-ամյա ռեալիթի աստղը քայլում է օվկիանոսի ափով վարդագույն լողազգեստով։ Հրատարակության լրագրողները նշել են, որ Քիմը կրում է ֆրանսիական Chanel նորաձեւության տան վինտաժ բիկինի մոդել, որն արժե մոտ 7 հազար դոլար։