Пн. Фев 26th, 2024

Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի հոկտեմբերին կայանալիք հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։

34 խաղացողների թվում է նաև 36-ամյա Լիոնել Մեսսին, որը առողջական պատճառներով բաց է թողել «Ինտեր Մայամիի» վերջին չորս խաղերը։

Հոկտեմբերի 13-ին Արգենտինան տանը կխաղա Պարագվայի, իսկ հոկտեմբերի 18-ին արտագնա խաղում Պերուի ընտրանու հետ։

Նյութի աղբյուր