Сб. Апр 20th, 2024

Իսրայելում հարյուրավոր բնակիչներ փորձում են փախչել ՀԱՄԱՍ-ի զինյալներից։

Ամբոխի մեջ կան տղամարդիկ, կանայք և երեխաներ։ Պաղեստինյան լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, որտեղ երևում է մարդկանց փախչող ամբոխը։

Վերջին տվյալներով՝ Իսրայելի վրա հարձակման զոհ է դարձել վեց մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։ Պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են Իսրայելի 35 գերեվարված զինվորականների մասին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց Պաղեստինի կողմից երկրի վրա հարձակման մասին։ Քիչ առաջ Իսրայելի առաջնորդ Նեթանյահուն հայտնեց, որ երկիրը պատրաստ է պատերազմի և որ Պաղեստինը թանկ կվճարի հարձակումը նախաձեռնելու համար։