Чт. Фев 29th, 2024

Ինչպես տեղյակ եք պաղեստինյան Համազ խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Հետաքրքիր կերպով այս անգամ, իսրայելյան ու հատկապես ամերիկյան հետախուզության աչքերից վրիպել էր հարձակման պատրաստությունը․․․

Իսրայելապաղեստինյան հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, ու բախումներ մեկ անգամ չէ, որ եղել են, սակայն, սա, թերևս, առաջին ագամն էր, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, այն անվանեց պատերազմ․․

Այստեղ, բազի զուտ կոնֆլիկտ ունեցող ուժերից, բնականաբար կան նաև այլ ուժեր։ Մանավորապես Համազի թիկունքում կանգնած է Իրանը։ Հետաքրքիր է, որ սա միակ իրավիճակն է, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը չեն համընկնուէրմ ու դեռ մի բան էլ բախվում են իրար․․․

Հատկանշական է, որ ադրբեջանում Համազ խմբավորման անդամներին անվանում են ահաբեկիչներ, Ադրբեջանը դատապարտում է պաղեստինին, իսկ Ստամբուլում ցույցեր են անում՝ ի պաշտպանություն Պաղեստինի, քանի որ հայտնի փաստ էր՝ Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններ վաղուց են սրված․․․

Ու այս ամենի ֆոնին, երբ Իսրայելը կանգնած է պատերազմի առաջ, դժվար թե այլևս կարողան ա մոտ ապագայում Ադրբեջանին զինել, նույնը նաև վերաբերվում է Ռուսաստանին, քանի որ նա էլ Ուկրաինայի հարցերով է խառը։ Մնում է միայն Թուրքիան։ Այս կերպ Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ամբողջական կախվածության մեջ է մնացել Թուրքիայից, որն էլ իր հերթին Սիրիայում է ռազմական գործողություններ վարում։ Այս կերպ՝ Ադրբեջանի շատ դժվար կլինի հարձակում գործել Հայաստանի վրա՝ առանց բավարար զինամթերքի, որը ստանում էր Իսրայելից…

Գումարած, որ իր հարաբերությունները կսրի Իրանի հետ՝ պաշտմանելով Իրանի համար մեկ թշնամի երկրին՝ Իսրայելին։ Սյունիքի միջանցքը՝ ուժով զավթելու մասին, նա կարող է տեսանելի ապագայում մոռանալ։ Այլ կերպ ասած Ալիևի գործերը հեչ լավ չեն։ Իհարկե սա չի նշանակում, թե մենք պետք է հանգիստ շունչ քաշենք ու պարզել չէ թե այս բախումը, նրա սրությունը՝ հետագայում ինչ կբերի մեր գլխին, բայց այդուհանդերձ այն, որ այս ամենից բավական տուժեց Ադրբեջանը, դա փաստ է։