Пн. Фев 26th, 2024

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Honda և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, վիրավորները պապ ու թոռ են:

Նյութի աղբյուր