Вт. Мар 5th, 2024

Արդեն երկար տարիներ Միացյալ Նահանգներում բնակվող հայ պրոդյուսեր Արա Ղազարյանն, ով ի դեպ իր

միկրոբլոգյան էջում բավական հաճախ է կատարում նոր հրապարակումներ՝ հատկապես արցախյան դեպքերի մասին՝ օրերս կատարված ողբերգական իրավիճակների շուրջ Արան կրկին անգամ նոր մի հրապարակմամբ է հանդես եկել իր միկրոբլոգյան էջում։

Վերջինս մասնավորապես առանձնացրել է այն մասին, որ մենք վախկոտ ազգ ենք և ինքն իրեն ևս համարում է այդ ազգի մի մասնիկը։

Նա նշել է, որ բոլորս դավաճանեցինք մեր միակ հաղթանակն ու այն անտեր թողնեցինք։

Առանց ամոթի նաև բոլորս  շարունակում ենք ապրել և այդպես ասես թե առավել քան հարմար է։ Արան իր խոսքը եզրափակել է՝ ես ամաչում եմ արտահայտությամբ։

Վերջինիս հնչեցրած տեսակետի հետ համացանցի մի շարք օգտատերեր և՛ համաձայն են եղել, և՛ ոչ։

Շատերն իրենց մեկնաբանություններում նշել են, որ ԱՄն-ում բնակվող մարդիկ այնքան էլ ճիշտ չէ, որ արտահայտվում են նման կերպ, սակայն որոշներն էլ նաև նշել են, որ Արան իրեն ևս համարելով այդ ամենի մեղավորներից մեկը նույնպես ճիշտ է ասում։