Сб. Июн 15th, 2024

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է իր շրջագայությունները: Այսօր ինստագրամի իր էջում նա լուսանկարներ էր հրապարկել ուղղաթիռից:

Թե ու՞մ է պատկանում ուղղաթիռը կամ որտե՞ղ էր արված լուսանկարը, դրա մասին որևէ տեղեկություն չկա: Լուսանկարին կից Սիմոնյանը միայն մակագրել է «Taxi Helicopter»:

ArmLur.am-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուղղաթիռը Սիմոնյանին է պատկանում, թե՞ վարձել է կամ ո՞ւր էր մեկնել ուղղաթիռով: Վերջինս էլ պարզաբանեց, որ հարցերն անձնական տիրույթում են, ուստի չի կարող պատասխանել: «Միայն կարող եմ նշել, որ ուղղաթիռը տաքսի է, իսկ լուսանկարը նոր չէ արված»,-ասաց նա:

Քրիստինա  Մուշեղյան

Նյութի աղբյուր