Сб. Апр 20th, 2024

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Իրանի եւ Ադրբեջանի սահմանին «Արաս» անցակետի կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը։

Կառավարության նիստի ժամանակ Ռայիսին նշել է, որ այդ նախագիծը կբարձրացնի տնտեսական եւ առեւտրային համագործակցության մակարդակը, փոխգործակցությունը եւ փոխանակումները երկու երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ։ «Տարածաշրջանային հարցերը պետք է լլուծվեն տարածաշրջանի երկրների երկխոսության միջոցով եւ առանց կողմնակի երկրների միջամտության»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Տեղեկացվել է, որ կամրջի շինարարության հետ միասին կստեղծվի սահմանային եւ մաքսային ենթակառուցվածք։

Կողմերի կարծիքով՝ «ստեղծվող ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը եւ կթեթեւացնեն մուտքն ու ելքը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն»։

Նյութի աղբյուր