Сб. Апр 13th, 2024

Նորագավիթի բնակիչներն ահազանգում են՝ ծորակից մուգ դեղնավուն ջուր է գալիս, որը, իհարկե խմել հանարվոր չէ: Վերջիններս վրդովված են, քաղաքացիների խոսքերով՝ Վեոլիա ջուրը չի պատասխանում անգամ զանգերն, որպեսզի պարզաբանում տա, թե ինչու է այդ իրավիճակը:

Նշենք, որ այսօր ArmLur.am-ն ահազանգեր է ստացել նաև այլ վարչական շրջաններից, մասնավորապես Մալթիա- Սեբաստիա և Ավան վարչական շրջաններից: Բնակիչները բողոքում են՝ նշելով, որ 42 աստիճանի պայմաններում իրենք այսօր առավոտ ժամը 10:00-ից ջուր չեն ունեցել: Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ կարևոր չէ ջրանջատման մասին նախապես ասվել է, թե ոչ, փաստ է մեկ բան, որ այս շոգին իրենք ստիպված են 10 ժամ առանց ջուր մնալ:

Նյութի աղբյուր