Чт. Фев 29th, 2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Երևանի ավագանու ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը, ընտրողը, և այն ընտրողը, որը գնաց ընտրական տեղամաս, նաև այն ընտրողը, որը չգնաց ընտրական տեղամաս, և հաղթեց հեղափոխությունը։

Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ՝ հավելելով՝ իրենք արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել են իրենց վստահեցումը, թե «մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց որևէ քաղաքացու քվեի ձեռք չենք տա»:

Հարցադրմանը՝ ընտրությունների արդյունքներից քաղաքական հետևությունը ո՞րն է, վարչապետը պատասխանեց. «Այն ուժերը, որ հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավելի ձայն, ուրիշ բան՝ ով է անկեղծորեն նվիրված այդ արժեքներին, ով է մանիպուլացնում»:

Կառավարության ղեկավարի կարծիքով՝ սա լավ առիթ է, որ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի ծրագրերում առկա համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա։

«Քվեարկության արդյունքները մտածելու առիթ տալիս են, հետևություններ պետք է արվեն։ «Եթե հիսունից հարյուր հիսուն ձայն այլ կերպ բաշխվեր, եղած իրադրությունները չէին լինի: Եթե, օրինակ, «Հանրապետություն» կուսակցությունը հիսուն ձայն ավելի ստանար, ապա կունենայինք 33 ձայն, ոչ թե 32, կամ եթե մյուս ուժերից մեկը 150 ձայն պակաս ստանար, այլ իրավիճակ կունենայինք, երրորդ ուժից կախվածություն չէր լինի»,- ասաց նա։

Նյութի աղբյուր