Вт. Мар 5th, 2024

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը վերջին շրջանում գտնվում էր տևական դադարի մեջ՝ նրան էկրաններին չէինք տեսնում: Եվան շրջագայությունների մեջ էր. նախ Հունաստան, ապա Գերմանիա, Իտալիա եւ միայն վերջում՝ Ֆրանսիա:

Նա պարբերաբար կիսվում էր հրապարակումներով տարբեր երկրներից: Երեկ դերասանուհին կիսվել էր Էյֆելյան աշտակի ֆոնին նկարված իր հոլովակով՝ կից գրելով.
«Իսկ դու գիտե՞ս, որ երազանքներն ու նպատակները կատարվում են, եթե իհարկե շատ ցանկանաս:
Դեռ փոքրուց երազում էի 2 երկրների մասին՝ Բրազիլիա եւ Ֆրանսիա( Փարիզ):
Բրազիլիա այցելեցի նախորդ տարի, իսկ Ֆրանսիան դժվարություն էր, քանի որ վիզա չունես, դեսպանատանը հերթեր են եւ այլն, բայց էլի եմ ասում, եթե կա ցանկություն, ապա բոլոր դժվարությունները հաղթահարելի են լինում:
Հիմա ունեմ իմ նոր, հաջորդ աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը այցելելու նպատակը, որը շատ շուտով կիրականանա»:

Իսկ արդեն այսօր կիսվել է լուսանկարներով, որտեղ գտնվում է Հայաստանում: Դերասանուհու խոսքով՝ նորություն ունի իր հանդիսատեսի համար:

«Գիտեմ կարոտում եք ինձ, որ դեռ չեմ երեւում հեռուստաէկրաններին, բայց խոսք եմ տալիս շատ սպասեցնել չեմ տա:
Սա ինձ համար լավ դադար էր, որպեսզի զբաղվեի ինձանով եւ ամենակարեւորը՝ հանգստանայի, որ նոր ուժերով ներկայանամ Ձեզ: Շատ լավ նորություններով կկիսվեմ Ձեզ հետ»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան հայտնել էր ամուսնանալու եւ հայրենիքից հեռանալու մասին:

Մ. Ղ.

Նյութի աղբյուր