Чт. Фев 29th, 2024

Օգոստոսի 22-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին և եվրոպական գործերի, արտաքին առևտրի և մշակույթի դաշնային հաստատությունների նախարար Աջա Լաբիբը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը:

ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Նյութի աղբյուր