Чт. Фев 29th, 2024

Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից լուծարվելու է: Այս մասին վկայում է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամյանի ստորագրած հրամանագիրը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ավելի քան 100 հազար արցախցի տեղափոխվել է Հայաստան, որից շուրջ 54 հազարը տեղավորվել է պետության կողմից տրամադրված կացարաններում: Արցախից եկած մեր հայրենիկցներին թե՛ պետության եւ թե՛ անհատների կողմից առաջարկում են աշխատանքի ամենատարբեր հնարավորություններ: Նրանց ֆինանսական ապահովման մասին հոգում է կառավարությունը՝ տրամադրելով միանվագ 100 հազար դրամ յուրաքանչյուր անձի հաշվով, հետագայում էլ նախատեսվում է աջակցության այլ ծրագրեր:

Շարունակելով ֆինանսական թեման՝ ArmLur.am-ի տեղեկություններով Արցախում եղած բանկերի գումարները, ավանդները արդեն Հայաստանում են: Հարց է առաջանում. Իսկ ի՞նչ եղավ պետբյուջեի հետ: Մնա՞ց Ադրբեջանին ինչպես զենքի պահեստը՝ ամենատարբեր զինատեսակներով, թե այդուհանդերձ գոնե դա տերը Հայաստանը դարձավ:

ArmLur.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին՝ հասկանալու, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել պետբյուջեն:

«Լեռնային Ղարաբաղի պետբյուջեն Հայաստան տեղափոխվել չի կարող»,- պատասխանել էին մեզ:

Այսօր արդեն Արցախի տեղեկատվական շտաբը հանդես է գալիս պարզաբանմամբ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական հաշիվներում շարունակում է մնալ շուրջ 3,1 միլիարդ դրամ մնացորդ, որը սառեցված է, և որևէ գործարք չի իրականացվում:

Մարիամ Ղազարյան

Նյութի աղբյուր