Сб. Июн 15th, 2024

Տաքսի վարելը միշտ էլ արկածներով ու հետաքրքիր պատմություններով լի գործ է եղել։ Սակայն այն լի է նաև մութ գործերով, որոնց մասին միայն ու միայն մենք՝ տաքսիստներս գիտենք։ Հիմա էս մի դեպքը որոշել եմ ձեզ պատմել, որ դուք էլ իմանաք։

Ուրեմն՝ տաքսիստ եմ, ու իմ գործը շատ եմ սիրում։ Առաքման ծառայություններ էլ ունեն հիմիկվա տաքսիները, ու էն օրվա պատվիրատուս մի փակ տուփ դրեց մեքենաս, խնդրեց չբացել ու հասցնել իր նշած հասցեով։ Ասացի՝ շատ լավ, սկսեցի վարել, մեկ էլ ընթացքում լսեմ՝ տուփից մարդու ձեներ ա գալիս։ Ինձ թվաց՝ սխալ եմ լսում, բայց գնալով ձայները ուժեղանում էին, գոռում էին՝ օգնեցեք։

Ավտոն կանգնացրել եմ, վա խենալով տուփին մոտեցել ու բացել։ Որ չտեսա՝ մեջն ինչ ա, ծիծաղից ուշքս գնում էր։ Փաստորեն խոսող թութակ էր, որը նվեր էին ուղարկում։ Վայ, էդ ինչքան ծիծաղեցի ես էդ թութակին տեսնելով, մենակ ես գիտեմ։ Կյանքում չեմ մոռանա ես էդ դեպքը, իրոք շատ ծիծաղեցի։