Пт. Фев 23rd, 2024

Մեր օրերում կան հարստանալու տարբեր միջոցներ: Ոմանք հարստանում են սեփական բիզնեսը զարգացնելու շնորհիվ, ոմանք ժառանգություն են ստանում: Իսկ ոմանք էլ երջանիկ պատահականությունների շնորհիվ: Հնարավո՞ր է մեկ ԱՄՆ դոլարով հարստանալ:

Պարզվում է այո: Բայց ինչպե՞ս: Պարզվում է այդ թղթադրամը կարող է հազարավոր դոլարներ արժենալ։ Պարզապես պետք է ստուգել սերիական համարը, գուցե դրա համար պատրաստ են ձեզ մեծ գումար վճարել:

CoolSerialNumbers.com-ը դոլարներ է գնում հետաքրքիր սերիական համարներով: Եվ եթե ձեր բախտը բերի, կարող եք գտնել կոլեկցիոներ, որը կլորիկ գումար կվճարի մեկ թղթադրամի համար: Բայց ժամանակն է հասնելու բուն կետին՝ ո՞ր թվերի մասին է խոսքը: Սերիական համարի յոթ անընդմեջ միանման նիշ ունեցող թղթադրամը բարձր է գնահատվում: Օրինակ՝ 47777777:

 

 

կամ օրինակ՝ 33383333: Կոլեկցիոներները գնահատում են հայելային համարները, սիրում են գեղեցիկ կրկնություններ՝ 01111110 կամ 54545454: Նրանք բավականին լավ են վճարում նման համադրությունների համար՝ 55558888, 33337777: Իհարկե, նման թղթադրամներ հազվադեպ են լինում, քանի որ դրանց նկատմամբ իսկական որս է հայտարարված։ Բայց հնարավոր է դուք այդ հաջողակներից մեկն եք: