Пт. Фев 23rd, 2024

Կարծում եմ, որ սա մարզչական պարտություն էր։ Սա իմ պարտությունն է ու ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Դեռևս այսօր նախավարժանքի ժամանակ զգացի, որ տղաների տրամադրությունն այն չէ։ Գուցե շատերը մտածում էին, որ զուտ կարգի հաշվին կարողանալու էինք հաղթել Լատվիային։ Այս մասին քիչ առաջ Լատվիայից կրած պարտությունից հետո հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

«Լատվիան խաղաց հավաքված, մոտիվացված։ Ես շնորհավորում եմ նրանց այս հաղթանակի կապակցությամբ»,- ասաց Պետրակովը։

Նյութի աղբյուր