Вт. Мар 5th, 2024

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Պատվիրակության կազմում են եղել դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը:

Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հատուկ ուշադրություն են դարձրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին և շարունակական համագործակցությանը։

Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք բարձր են գնահատել հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամությունը և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։

Նյութի աղբյուր