Чт. Фев 29th, 2024

Շինծու «դատավարություն», ցանկացած նորմերի լիակատար անտեսման դրսեւորում Բաքվում Հայաստանի քաղաքացի, Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակչի նկատմամբ: Այս մասին X-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որը մեկնարկել է այսօր Բաքվում:

«Նա ԿԽՄԿ պաշտպանության ներքո տեղափոխվում էր սրտի վիրահատության համար և առևանգվել է ապօրինի անցակետում ԼՂ-ում էթնիկ զտումներից շաբաթներ առաջ»,- հավելել է խոսնակը։

Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել, որտեղ դատարանում Վագիֆ Խաչատրյանը լաց է լինում:

Նյութի աղբյուր