Ср. Май 29th, 2024

Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական և հոգեբանական, և բացասական հետևանքներ է ունենում անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել  հասարակությունում և գործունեություն ծավալել: Մյուս գործոնն այն է, որ անգամ բռնության ենթարկված անձը հաճախ չի գիտակցում, որ բռնության է ենթարկվում:

ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Ծովինար Կարապետյանի հետ, հասկանալու համար, թե ինչպես պայքարել բռնության դեմ կամ առհասարակ խուսափել բռնությունից՝ անդրադառնալով նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և պետական-տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:

Մանրամասնները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան,Հովսեփ Հովսեփյան

Նյութի աղբյուր