Ср. Май 29th, 2024

Եթե ​​աջլիկները ձախ ձեռքում պահեն դանակները, իսկ ձախլիկները՝ աջում, դա նրանց կօգնի ավելի լավ վերահսկել, թե որքան են իրենք ուտում: Դա կօգնի նրանց դադարեցնել գերսնվելը և նիհարել, ասում է Հերթֆորդշիրի համալսարանի (Բրիտանիա) հոգեբանության սոցիալական ըմբռնման պրոֆեսոր Ռիչարդ Ուայզմանը, հաղորդում է TimesNewsUK-ը:

Հոգեբանը պնդում է, որ սնվելիս գերիշխող ձեռքն ավելի քիչ զարգացած ձեռքով փոխելը կարող է խաբել ուղեղը և առաջացնել հագեցածության զգացում։ Շնորհիվ այն բանի, որ մարդիկ այդքան էլ ճարպիկ չեն դանակներ օգտագործելու հարցում՝ դրանք ավելի թույլ ձեռքում պահելով, ուտելու գործընթացը դանդաղում է։ Սա թյուր տպավորություն է ստեղծում, թե մեծ չափաբաժին ես կերել։

Բացի այդ, սնվելու այս մեթոդը թույլ է տալիս հասնել հոգեբանական հագեցվածության։ Երբ մարդիկ միաժամանակ ուտում են և աշխատում կամ հեռուստացույց են դիտում, նրանք չեն նկատում իրենց կերածից բավարարվածության զգացումը։ Սա հրահրում է չափից շատ ուտելուն, որը վաղ թե ուշ ավելորդ կիլոգրամների կհանգեցնի։

Ուայզմանը նշել է նաև, որ հոգեբանական հագեցվածությունը խթանելու համար կարելի է ուտելու ընթացքում ինքներդ ձեզ նայել հայելու մեջ։ Սա կօգնի ուղեղին արձանագրել, որ ուտելու գործընթացն իրականում տեղի է ունենում:

Նյութի աղբյուր