Сб. Апр 20th, 2024

StarNews-ը առաջինն էր տեղեկացրել, որ ամիսներ առաջ ծնվել է գործարար Սամվել Ալեքսանյանի թոռնուհին։
Երեկ գործարարի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, ինստագրամյան իր էջում հայտնել է, որ դստեր՝ Կարինայի 4 ամսականն է։ Լուսինը դստերը արքայադստեր պես է հագցրել ու այդպես հոլովակ նկարել։ Ինչպես ընտանիքում տեղի ունեցող մյուս տոները, այնպես էլ փոքրիկի հերթական ամսականը հատուկ թեմատիկայով է նշվել։

Հավելենք, որ Լուսինը իր առաջնեկի 40 օրականը ևս մեծ շուքով էր նշել։ Օրվա գեղեցիկ ձևավորումն ու շքեղ դետալները մի քանի օր համացանցում ակտիվ քննարկվում էին։

Նշենք, որ զույգն ամուսնացել է նախորդ տարի: Լուսինի ամուսինը Արմեն Աղաբաբյանն է։ Նա Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է։