Пн. Май 27th, 2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա։

Գազայի հատվածում գտնվող բժշկական հաստատությունները չեն կարողանում դիմակայել իսրայելական հրթիռակոծությունից տուժածների հոսքին։

Եգիպտոսը մտադիր է միջազգային գագաթնաժողով անցկացնել՝ նվիրված Գազայի հատվածի շուրջ լարվածությանը։ Եգիպտոսի ղեկավարի խոսքով՝ Եգիպտոսը պատրաստ է միջազգային տարածաշրջանային գագաթնաժողով անցկացնել՝ քննարկելու դեէսկալացիայի և Գազայի հատվածի ապագան։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանել հոկտեմբերի 17-18-ը Պեկինում անցկացվող «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային ֆորումին Իսրայելի ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունը։

Մանրամասնները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Օֆելյա Հովհաննիսյան

Նյութի աղբյուր