Пн. Май 27th, 2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Թել Ավիվ կատարած այցի ժամանակ հարկադրված է եղել պատսպարվել Գերմանիայի դեսպանատան ապաստարանում՝ հրթիռային ահազանգի պատճառով։

Այս մասին գրում է DPA գործակալությունը։

Երեքշաբթի Շոլցը համերաշխության այցով ժամանել էր Իսրայել։

Բացի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից, նա նախատեսում էր հանդիպել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի և Գերմանիայի քաղաքացիների հարազատների հետ, որոնք պատանդ են պահվել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի կաբինետի ղեկավարի խորհրդականին, Գերմանիայի կառավարության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև Նեթանյահուի ռազմական նախարարներ Բենի Գանցի և Գադի Էյզենկոտի հետ։

Երեկոյան Շոլցը մտադիր է թռչել Եգիպտոս։

Նյութի աղբյուր