Чт. Май 23rd, 2024

Հոկտեմբերի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Աբովյան քաղաքում, Արագած, Քասախ, Այգեստան, Ազատավան, Լուսակերտ և Առինջ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 5 սահնօձ, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նյութի աղբյուր