Сб. Апр 13th, 2024

Ինչպես արդեն հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա։ Պարզվել է, որ նա Գավառ քաղաքում գրանցված Աննա Արևշատյանն է, ով նախկինում դատապարտված է եղել՝ կեղծ ցուցմունք տալու համար։ Նրա ամուսինը նույնպես դատապայտված է՝ հարազատ աղջիկներին բռնության ենթարկելու մեշադրանքով։

Երեխային բռնության ենթարկած կնոջ՝ Աննա Արևշատյանի հարևանները Armlur.am-ին պատմել են, որ երեխաների հայրն առաջին սեռական բռնությունը երեխաների նկատմամբ կատարել է այն ժամանակ, երբ կինը հիվանդանոցում 5-րդ երեխան ծննդաբերելիս է եղել։ Դրանից հետո են նրան դատապարտել։

Նշենք, որ կինը հարցաքննության ընթացքում իր կատարած արարքը բացատրել էր հետևյալ կերպ, որ դա արել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, ով պատրաստ է եղել նման տեսանյութի համար գումար վճարել: Կինը նաև ասել էր, որ այդ անձին չի ճանաչում։