Пн. Май 20th, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագել հոկտեմբերի 2-ին զոհված Արամ Քոչարյանին հետմահու պարգևատրելու մասին:

Հրամանագրում ավում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արամ Տիգրանի Քոչարյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն  հայտարարություն էր տարածել, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:

 

Նյութի աղբյուր