Сб. Апр 20th, 2024

Օգոստոսի 21-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիեւյան կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները կամրջի մոտակայքում հայտնաբերել են քաղաքացի Գ․ Շ․-ին (ծնված 1993 թ․), ում հոգեբանը տեղում ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:

Նյութի աղբյուր