Ср. Май 29th, 2024

Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռն Արգենտինայից ժամանել է Երևան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բուենոս Այրեսից հատուկ չվերթով ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:

Շուրջ 11 տոննա մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։

Նյութի աղբյուր