Пн. Май 20th, 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը առաջիկայում հայտարարելու է ավագանու անդամի մանդատը վայր դնելու մասին:

Մեր տեղեկություններով՝ խմբակցությունը հիմնական կազմով պատրաստվում է գնալ ավագանու աշխատանքներին եւ այնտեղ շարունակել իր գործունեությունը:

Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, Թեւանյանը, ի տարբերություն Հայկ Մարությանի, որը հայտարարել է մանդատը վերցնելու մասին, վայր կդնի մանդատը եւ կշարունակի իր գործունեությունը՝ որպես ընդդիմադիր գործիչ, «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նյութի աղբյուր