Пн. Май 27th, 2024

Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Արցախի փողոցի թիվ 1 հասցեում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:24-ին, մարվել՝ 18:34-ին։ Այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

Նյութի աղբյուր