Пн. Май 20th, 2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով`

հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանադյան, Մայիսի 9-ի, Գ.Նժդեհի, Մանթաշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,

հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Կողբ գյուղի մի հատվածի և Հաղարծին գյուղի գազասպառողների գազամատակարարումը,

հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նյութի աղբյուր