Вт. Мар 5th, 2024

Ոստիկանության տեսանյութը՝ սպանության վայրից

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Երևանի Կողբացի փողոցի այն բնակարանից, որտեղ նախօրեին հայտնաբերվել էր երիտասարդի դի:

26-ամյա Էռնեստ Ե․-ն է, որը նույն օրը «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արմավիրի մարզից ժամանել է Երևան և Կողբացի 1 հասցեի մոտ կայանել ավտոմեքենան, ապա բարձրացել է 11-րդ հարկի 51 բնակարան, որտեղ սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա Ադրիաննա Լիմայի մարմնի տարբեր մասերին և հանցագործության հետքերը ոչնչացնելու նպատակով դին և բնակարանը այրել։

Նշենք, որ գիշերը՝ ժամը 02։30-ի սահմաններում, Էռնեստ Ե․-ն «Բավրա» սահմանային անցակետով փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նա բռնվել է և սպանություն կատարելու կասկածանքով տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 2-րդ քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նա խոստովանել է կատարածը, դատաբժիշկն էլ հայտնել է, որ դիակի վրա առկա է եղել 7 հետք։

Տեսանյութը ստորև