Пн. Май 27th, 2024

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ից սկսված ռազմական գործողությունների ֆոնին մի շարք օգտատերեր սկսեցին տարածել տեղեկություն ու վերլուծություն այն մասին, որ Սիրուշոյի՝ նոր երգի՝ «Դոնիկի» տեսահոլովակը ուներ հուշումներ իր մեջ և այն սատանիստական է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում, հրապարակելով կադրեր նկարահանման պրոցեսից, անդրադարձել է խոսակցություններին՝ գրելով.

«Չեմ կարող թվարկել, թե քանի հայկական եկեղեցի եմ նկարահանել «Արմատ» հաղորդման մեջ, քանի տեսահոլովակ՝ վանքերում, քանի անգամ եմ քահանաների օգնությամբ ավելի հասանելի դարձրել մեր երկրի գաղափարախոսությունը։ Այդ թեմայով անգամ երգ ունեմ, որը կոչվում է «301», որում Աստվածաշնչից հատվածներ են հնչում։ Մի խոսքով, դժվար չէ կռահել՝ որ կրոնին ու հավատքին եմ դավանում))) Ու հերիք է դուրս գա ինչ-որ մեկի հիվանդ երևակայությամբ արված «Դոնիկի» «վերլուծությունը» ու արագ սկսում են հավատալ հիմարությանը՝ մոռանալով այն, ինչ տարիներ շարունակ սեփական աչքով են տեսել։ Ու գտնվում են մարդիկ, ովքեր մտածում են, որ «Դոնիկ»-ը սատանիստական է։ Ինձ միայն սա էր պակաս)

«Դոնիկի» տեսահոլովակի մտահաղացումը իմն է, իրականացրել ենք մեր թիմով։ Որևէ դրսից հատուկ մասնագետներ չեն աշխատել)) իմ պատկերացումնետն են ու սերը մշակույթի հանդեպ))
Հ.Գ. Փաստորեն Լեդի Գագան պարզապես էսթետիկ տեսահոլովակ էր նկարահանել»։

Մ. Ղ.

Նյութի աղբյուր