Пн. Май 27th, 2024

Նոյեմբերի 4-ին, ժամը 13:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Կ․ Մ․-ին (ծնված 1956 թ․) պատգարակով (մոտ 70 մ) մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև տեղափոխել (մոտ 5 կմ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Նյութի աղբյուր