Пн. Май 20th, 2024

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցում օգտագործել է Շուշի և Ստեփանակերտ անվանումները։ Նրա այս արտահայտությունները դուր չեն եկել ադրբեջանցի պաշտոնյային։

Ադրբեջանցի պաշտոնյան գերմանացի գործընկերոջից պահանջել է «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Բերբոքը, իր հերթին, նշել է, որ Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղը միշտ համարել Ադրբեջանի մաս:

Նյութի աղբյուր