Ср. Май 29th, 2024

Փարիզն անհրաժեշտ է համարում Գազայի հատվածում որքան հնարավոր է շուտ մարդասիրական զինադադար հաստատել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

Կոլոննան հավելել է, շատ խաղաղ բնակիչներ են զոհվել Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով։

Ավելի վաղ նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծությունն ու զինադադար հաստատել։

Նյութի աղբյուր