Пн. Май 27th, 2024

Նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes G մակնիշի և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով Mercedes-ը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Բախման հետևանքով Chevrolet-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված Ford-ին.

Mercedes-ը վարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի տղան՝ 28-ամյա Շանթ Բագրատյանը:

Նյութի աղբյուր