Пн. Май 20th, 2024

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 18։09-ին՝ Թումշուկ ավանից 139 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։

Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։

Նյութի աղբյուր