Ср. Май 29th, 2024

Այսօր Երևանում ողբերգական վթարից մահացած «ՎԱԶ 2101»-ի վարորդն «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է՝ Գառնիկ Ավետյանը:

Ի դեպ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նրա մեքենային հարվածած Nissan Rogue-ի վարորդն եղել է կին, որը, ըստ լուրերի, անգամ զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից:

shamshyan.com-ը գրել է, որ նոյեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1 հոգի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, 2 հոգի՝ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Վերջիններս վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և պատգարակներով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Պարզվել է, որ բախվել են Nissan Rogue և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Nissan-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Volkswagen Passat-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan X-Trail-ին:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը «ՎԱԶ 2101»-ի վարորդն է եղել:Եվ ահա Երևանում ողբերգական վթարից մահացած ՎԱԶ 2101»-ի վարորդն Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով 2012թ-ին մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հայրն է Գառնիկ Ավետյանը: Նշենք որ Վահե Ավետյանի մայրն էլ մահացել է անցած տարի:

ՔնարՄանուկյան

Նյութի աղբյուր