Пн. Май 27th, 2024

Երեկ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 3 թեկնածու։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները»,- նշված է ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ին արդեն հասկացրել են, որ պետք է այնպես անեն, որ քվեարկեն Մխիթարյանի օգտին։ Իսկ ինչու ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշեց դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ուղարկել Հակակոռունցիոն դատարան։ Մեզ հասած լուրերի համաձայն, Ռուբիկ Մխիթարյանն այդպես էլ չի կարողացել Վերաքննիչ քրեական դատարանում կուռացիա անել դատավորներին, ուստի բրոշել են նրան գործուղել Հակակոռուպցիոն դատարան։

Նկատենք, թեկնածուներից մեկը Մանվել Շահվերդյանն է, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու առեւանգման քրեական գործը քննող դատավորն է։ Նրան դատական համակարգում համարում են Կարեն Անդրեասյանին

Նյութի աղբյուր