Пн. Май 20th, 2024

Նոյեմբերի 10-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Աբովյան-Արտաշատ խճուղում կորցնելով կառավարումը՝ 48-ամյա տղամարդու վարած «Շևրոլեն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ ուղևոր, 1990 թ․ ծնված Նելլի Մանուկյանը մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նյութի աղբյուր