Пн. Май 27th, 2024

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը ստացված տեղեկությունների հիման վրա անձնական խուզարկության է ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, ազատազրկված անձանց սնունդ բաժանող դատապարտյալ Տ․ Գ․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել են 0․67, 0․65 գրամ քաշերով, իսկ սննդի համար նախատեսված սայլակում գտնվող ճաշամանի տակից՝ 1․61 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրանյութին նմանվող զանգվածներով փաթեթներ։

Դատապարտյալ Տ․ Գ․-ն բանավոր հայտարարել է, որ փաթեթները պատկանում են իրեն։
Հայտնաբերվածներն ուղարկվել են Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։

Նյութի աղբյուր