Ср. Май 29th, 2024

Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար:

Բրյուսելում կայացած ճեպազրույցում այս մասին ասել է ԵՀ ներկայացուցիչ Բալազ Ուջվարին։

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը աղետալի է, ուստի Եվրահանձնաժողովը հավելյալ 100 միլիոն եվրո է հատկացրել որպես հումանիտար օգնություն այս երկրին և 10 միլիոն եվրո՝ որպես օգնություն Մոլդովային՝ ուկրաինացի փախստականների կենսապայմանները բարելավելու համար», – ասել է նա։

Ուջվարին հավելել է, որ այդ միջոցները։ կօգտագործվեն ԵՄ գործընկեր կազմակերպությունների կողմից՝ ապահովելու բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ դրամական նպաստների, բնակարանների և սննդի ապահովումը»:

Նա ընդգծել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԵՄ-ից Ուկրաինա հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կազմել է 843 մլն եվրո։

Նյութի աղբյուր